Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումն ունի շատ հստակ աշխարհաքաղաքական չափում:
Իր որոշմամբ Բաքուն ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում հնարավոր է ձևավորել դիվերսիֆիկացված, իսկ ավելի ճիշտ՝ ռուսական ազդեցությունից դուրս գտնվող տրանսպորտային-լոգիստիկ համակարգ...